Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակ է վերադարձրել կոկա-կոլայի պատվերի կոճակը. WSJ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակ է վերադարձրել Diet Coke-ի պատվերի կոճակը։ Այս մասին, news.aի փոխանցմամբ, երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):

Թրամփի աշխատասեղանն այդ սարքով համալրվել էր նրա նախագահության առաջին ժամկետում։ Սակայն Ջո Բայդենը, որը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2021-2025թթ., հրամայել է հեռացնել կոճակը, որը սեղմելուց հետո սենյակ էին բերում մեկ բաժակ գազավորված ըմպելիք։

Թերթի տվյալներով՝ Թրամփի վերադարձով Օվալաձեւ աշխատասենյակի բուխարու վերեւում հայտնվել են արծիվների նոր արծաթե արձանիկներ, իսկ կողքի սեղանին կրկին դրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին։ Արձանը եղել է Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ, սակայն Բայդենը որոշել է հանել այն իր աշխատասենյակից: Ինչպես եւ չորս տարի առաջ, բուխարու վերեւում կախված է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, իսկ կողքին՝ երկրի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի եւ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի դիմանկարները, գրել է The Wall Street Journal-ը։