Ասադն ասել էր, որ Ռուսաստանն օգնության է հասնում և առանց նախազգուշացման լքել էր Սիրիան․ Reuters

Մանրամասներ
ասադ

Երկիրը լքելուց ժամեր առաջ Սիրիայի տապալված նախագահը հավաքել է հետախուզության և բանակի մոտ 30 բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնել նրանց, որ Ռուսաստանից ռազմական օգնությունն արդեն ճանապարհին է, Reuters-ին է պատմել հանդիպմանը ներկա հրամանատարներից մեկը:

Ասադն աշխատանքային օրվա վերջում իր գրասենյակի մենեջերին ասել է, որ տուն է գնում, բայց փոխարենը գնացել է օդանավակայան, հաղորդում է BBC-ն։

Պարբերականի վարկածով, նա չի զգուշացրել նաևիր կրտսեր եղբորը՝ Մահերին, որն, ի վերջո, ուղղաթիռով թռել է Իրաք, իսկ այնտեղից, իբր, մեկնել Մոսկվա։ Ասադի կինը՝ Ասման, երեք երեխաների հետ նրա փախուստի պահին արդեն Ռուսաստանում են եղել, գրում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ, այն տեղեկատվությունը, որ Ասադի հեռանալն անսպասելի է եղել նրա շրջապատի համար, գործակալությանը հաստատել է ավելի քան 10 աղբյուր։

Սկզբում Ասադը ծրագրում էր մեկնել ԱՄԷ, սակայն երկիրը հրաժարվել է ընդունել նրան՝ վախենալով եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցներից, ասել են Reuters-ի զրուցակիցները։ Արդյունքում՝ Ռուսաստանն է կազմակերպել Ասադի մեկնումը Մոսկվա։