«Հեզբոլլահի» նոր առաջնորդ է դարձել Նաիմ Ղասեմը

Մանրամասները՝ տեսանյութում
Նաիմ Ղասեմի

Շուրայի՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր ղեկավար մարմնի խորհուրդը երեքշաբթի Նաիմ Ղասեմին հայտարարել է կազմակերպության առաջնորդ։

«Շուրայի խորհուրդը շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար»,- նշվել է շարժման հայտարարությունում, որից մեջբերում են կատարում արաբական լրատվամիջոցները։  

Սեպտեմբերի վերջին իսրայելական ՌՕՈւ-ն ավիահարված հասցրեց Բեյրութի հարավային արվարձանին, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահի» կենտրոնատեղին։ Հարվածի հետեւանքով զոհվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալան։

Հոկտեմբերի 23-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարեց, որ հնարավոր է, որ ոչնչացրել է Նասրալայի հաջորդին՝ Հաշեմ Սաֆիեդդինին։

Ղասեմը 71 տարեկան է։ Նասրալայի մահվանից հետո նա կատարել է «Հեզբոլլահի» ղեկավարի պարտավորությունները։ Ղասեմն ավարտել է Բեյրութի համալսարանը, 1982թ. դարձել «Հեզբոլլահի» հիմնադիրներից մեկը։ 1991-ից եղել է շարժման ղեկավարի տեղակալը։