Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան և ԼՂ, ինչ նպատակով, ինչ խոստումներով. Այդ հարցով զբաղվում ենք. Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մեր կողմից բոլոր ստորագրված փաստաթղթերը Հայաստանի օգտին են այն ընկլմամբ, որ նաեւ Ադրբեջանի օգտին են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունը սա է, որովհետեւ այն մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի»,-ասաց նա:

Խոսելով այս պահին գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդան յանի մասին, Փաշինյանն ասաց. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճնաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք:

Խաղաղության պայմանագրի հաջող իրականացումը նաեւ այդ հարցի համար է կարեւոր: Ընդ որում, պարտադիր չէ վերջնակետը, կարեւոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձեւավորումը եւ այլն»,-ասաց Փաշինյանը: