Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի զանգվածային հարվածներին

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների վրա իրականացված զանգվածային գնդակոծությանը։ 

Իր Telegram ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։ 

Նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել 3 զոհի մասին։«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», – ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ, ռուսական ուժերն «Ուկրաինայի քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա են արձակել ավելի քան 90 օդային թիրախ», այդ թվում՝ 81 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ ​​հրթիռներ։