Իսրայելական բանակն ասում է, որ Գազայի հատվածում իր ամենաթեժ մարտերը տեղի են ունենում հարավային Խան Յունիս քաղաքում, որտեղ նրանք հույս ունեն սպանել կամ բռնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, որոնք, ենթադրաբար, պատանդների հետ թաքնված են թունելներում, հաղորդում է Bloomberg-ը:
Ճեպազրույցում իսրայելական ռազմական հետախուզության աշխատակիցն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հինգ մարտական բրիգադներից իսրայելական ուժերը սպանել կամ գերել են նրանցից երկուսի հրամանատարների մեծ մասին, որոնք երկուսն էլ տեղակայված են Գազայի հյուսիսում:
ՀԱՄԱՍ-ի 35000 զինյալներից մոտ 9000-ը սպանվել են, ասել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչը:
Ընդ որում, նա ասել է, որ Իսրայելը դեռ շատ ամիսներ ունի իր նպատակներին հասնելու համար, որոնք ներառում են զինամթերքի և զենքի առգրավում կամ ոչնչացում, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական բազաների և թունելների խափանումը:
Ըստ նրա՝ դրա համար կպահանջվի ամբողջ 2024 թվականը, հնարավոր է՝ ավելին։ Այն համոզմունքը, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը արագ չի լինի, պատճառներից մեկն է, որ իսրայելցի պաշտոնյաները դեմ են երկարաժամկետ կամ մշտական հրադադարին՝ պատանդների ազատ արձակման դիմաց, գրում է գլխավոր խմբագիր Իթան Բրոնները։
0Comments