Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան «Ալ-Աքսայի վրա հարձակում գործողության արդյունքում»:
Ռաիսին ասել է, որ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ «ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել»։
«Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար», - հավելել է նախագահը։ «Մահմեդական կառավարությունները պետք է միանան Իսլամական Ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին», - հավելել է նա:
«Սիոնիստ թշնամին պետք է նաև իմանա, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը. պատերազմ հրահրելը սիոնիստներին օգուտ չի բերի: Պաղեստինի ժողովուրդն է այս մարտի դաշտում հաղթողը»,- հավելել է նա։
Ռաիսին ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն, և հիշեցրել է Ղասեմ Սոլեյմանիի, լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի ջանքերը՝ ի աջակցություն Դիմադրությանը:
0Comments