ԵՄ 2024թ. բյուջեն կկազմի ավելի քան 189 մլրդ եվրո․ կավելանա հումանիտար օգնության ուղղությամբ նախատեսվող գումարի չափը

Մանրամասներ
եվրո

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը տարբեր ոլորտների համար նախատեսում է 189,3 միլիարդ եվրոյի չափով հատկացումներ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցությունների ժամանակ մասնակից երկրները նույնիսկ ավելացրել են առաջարկվող գումարը 666 միլիոն եվրոյով։

ԵՄ բյուջեի աճի ամենամեծ մասնաբաժինը կազմում է հումանիտար օգնության տրամադրման ուղղությունը (250 մլն եվրո), իսկ 150 մլն եվրո կհատկացվի «Գլոբալ Եվրոպա» ներքին համագործակցությանն և զարգացմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորներն ակնկալում են, որ մինչև տարեվերջ համաձայնություն կլինի ԵՄ երկարաժամկետ բյուջեի միջնաժամկետ վերանայման վերաբերյալ, ինչը ճանապարհ կհարթի ԵՄ-ում զգալի լրացուցիչ ծախսերի համար: