«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է ակումբում բազմամիլիոնանոց բոնուսից։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Մբապեն, ըստ ակումբի հետ գործող համաձայնագրի, պետք է ստանար 80 միլիոն եվրո բոնուս։
Սակայն այս գումարը ֆուտբոլիստը չի ստանա։ Իսկ նախաձեռնողը հենց ինքը՝ Մբապեն էր, ով սրանով փորձում է բոլորին ցույց տալ, որ փողն իր համար առաջնային նշանակություն չունի։
ՊՍԺ-ի համար ֆուտբոլիստի որոշումը նշանակում է, որ ակումբը հսկայական գումար չի կորցնի, եթե Մբապեն մրցաշրջանից հետո որոշի հեռանալ։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակ է՝ հավակնում է Մբապեին, և Մյունխենի «Բավարիան» նույնպես կցանկանար ձեռք բերել ֆուտբոլիստին։
0Comments