Կախովկայի ՀԷԿ-ում ավերածությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է տեղի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին):
Այս մասին հունիսի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը:
«Նիստը նախատեսված է ժամը 16:00-ին», – ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահողների մշտական ներկայացուցչությունում ԱՄԷ-ն հայտնել էր, որ խորհրդակցություններ են խնդրել և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հավանական է, որ մեկ նիստ տեղի ունենա:
0Comments