ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան. Ուղևորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ նրա այցերը տրածաշրջանի 3 երկրներ կլինեն կանոնավոր:
«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես արդեն նշեցի, իր այցի ընթացքում նա կայցելի բոլոր երեք երկրները Նա կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը:
Ըստ նրա, Վաշինգտոնը կարծում է, որ այցը տարածաշրջան Բոնոյին թույլ կտա շարունակել երկխոսությունը, որը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Մեզ, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցության համար Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով: Պարոն Բոնոն հուսով է, որ կկարողանա կառուցել այդ ջանքերը և տեսնել, որ այդ առաջընթացը շարունակվում է:
Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն» - ասել է ամերիկացի դիվանագետը։
0Comments