Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի: Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը` հիվանդության հետևանքով մահացել է 402 մարդ:
Ավելի վաղ, նախարարությունը հաղորդել էր 608 վարակվածի և 368 զոհի մասին
«Համաճարակի բռնկման պահից ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 658 դեպք (609-ը` հաստատված, 49-ը` հնարավոր): Ընդհանուր առմամբ՝ մահացել է 402 մարդ, ապաքինվել՝ 237-ը», - ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Էբոլան սուր վարակային ինֆեկցիա է, որով վարակվում են մարդիկ և կենդանիների որոշ տեսակներ: Էբոլայի համաճարակը սկսվել է Արևմտյան Աֆրիկայում` 2015 թվականին: Համաճարակի հետևանքով հիմնականում տուժել է երեք երկիր`Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան:
Կոնգոյում Էբոլա համաճարակը մեծ թափով տարածվում է
Վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 650-ը
0Comments