Չինական 25 ինքնաթիռ եւ 3 նավ են մոտեցել Թայվանի ափերին

Մանրամասներ

Թայվանի ԶՈւ-ն անցած օրը կղզու ափերի մոտ գրանցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 25 ինքնաթիռ եւ 3 նավ։ Այս մասին նշվել է չորեքշաբթի Թայվանի պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Այսօր, ժամը 06.00-ի դրությամբ, Թայվանի մոտ նկատվել են Չինաստանի բանակի 25 ինքնաթիռ եւ 3 նավ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ կղզու զինված ուժերը «հետեւում են իրավիճակին», իսկ ավիացիան, ՌԾՈւ-ն եւ ցամաքային զենիթային հրթիռային համալիրները գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում։ Հարավ-արեւմուտքից Թայվանի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի է մտել չինական բանակի 19 ինքնաթիռ, նշվել է հաղորդման մեջ։ Դրանք J-10 բազմաթիրախային կործանիչներ էին։

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը մշտապես պարեկում է ջրատարածքը կղզու շուրջ։ Լարվածությունը Թայվանի նեղուցում ուժեղացել է անցած տարվա օգոստոսին այն ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցից հետո։ Այդ ուղեւորությունն առաջ է բերել Պեկինի դժգոհությունը։