Կարծում եմ՝ Տերը կամեցավ, որ Դոնալդ Թրամփը դառնա նախագահ. Սանդերս

Տերը պարբերաբար կանչում է իրեն անհրաժեշտ մարդկանց, որպեսզի նրանք անհրաժեշտ պահին որոշակի դեր խաղան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղարը՝ Սառա Սանդերսը կարծում է, որ իր առաջնորդն ընտրվել է Աստծո օգնությամբ: Այս մասին նա հայտարարել է CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է gazeta.ru-ն:

Սանդերսը կարծիք է հայտնել, որ Տերը պարբերաբար կանչում է իրեն անհրաժեշտ մարդկանց, որպեսզի նրանք անհրաժեշտ պահին որոշակի դեր խաղան:

«Կարծում եմ՝ Տերը կամեցավ, որ Դոնալդ Թրամփը դառնա նախագահ», - ասել է Սանդերսը: