«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է:
Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին ու ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին:
Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիոն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ:
Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը:
ԵՄ ներկայացուցիչները ցանկություն ունեն հնարավորինս արդարություն ապահովել հայտերի ընդունման եւ հաստատման գործում, եւ այդ պատճառով ցանկանում են, որ հանրային վերահսկողությունը հնարավորինս բարձր մակարդակի լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments