Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում դիմել է Իրանի բարձրագույն ղեկավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել այդ երկրում պահվող ԱՄՆ քաղաքացիներին ու վերջ տալ «գերիների պահման ահաբեկչական արշավին»:
Պոմպեոն, մասնավորապես, գրել է. «Խամենեին (Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի), Հասան Ռոհանին (Իրանի նախագահ) և Մոհամադ Ջավադ Զարիֆը (Իրանի արտգործնախարար) պետք է վերջ տան գերիների պահման ահաբեկչական արշավին ու անհապաղ ազատ արձակեն Բոբ Լևինսոնին ու մյուս գերիներին»:
Հաջորդ գրառման մեջ պետքարտուղարը հիշեցրել է, որ 38 տարի առաջ այս օրն Իրանում հաստատված ծայրահեղականներն ազատ են արձակել 444 օր գերության մեջ պահած 52 ամերիկացի դիվանագետի:
«Իրանը շարունակում է անմեղ ամերիկացիներին գերության մեջ պահել»,-հավելել է պետքարտուղարը:
«Իրանը շարունակում է անմեղ ամերիկացիներին գերության մեջ պահել». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղարը դիմել է Իրանի ղեկավարությանը
0Comments