Իսրայելը մի քանի հրթիռներով հարված է հասցրել Դամասկոսի արվարձանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիրիական պետական ԶԼՄ-ները հաղորդել են նոյեմբերի 3-ին:
Հարվածը հասցվել է Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:
Հնարավոր զոհերի մասին չի նշվում, տեղեկացվում Է որոշ նյութական վնասի մասին:
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանին
Մանրամասներ
0Comments