Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է տուժել

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը կապ չունի «դեղին անթև բաճկոնների» շարժման հետ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով մոտ 12 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է France Info-ն:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Թրևիս և Սենտ Սեսիլ փողոցների անկյունում: 

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը կապ չունի «դեղին անթև բաճկոնների» շարժման հետ, որոնց բողոքի հերթական ակցիաները կանցկացվեն այսօր: 

Դեպքի վայրում բժիշկներ ու փրկարարներ են աշխատում: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Ոստիկանությունը խորհուրդ է տվել բնակիչներին հեռու մնալ տվյալ տարածքից և ազատել ճանապարհները շտապօգնության մեքենաների համար: