ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կապ է տեսնում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու, քրգործ գհարուցելու եւ Ռոբերտ Քոչարյանի գործի միջեւ:
«Պատկերացնում եք, որ մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդությամբ, հաջորդ օրը գալիս իր սենյակը խուզարկում են»,-այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:
Սողոմոնյանը հավելեց, որ վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել 6 ամիս առաջ. «Հիմա ես ինչպե/ս կապը չտեսնեմ: Հիմա հերթականությունը տեսեք. Դատավոր Ազարյանի դիսերտացիան սկսեցին ստուգել: Պարզվեց բոլորն աշխարհում իրենց դիսերտացիաները ճիշտ են գրել, Ազարյանը ինչ-որ տեղից արտագրել է: Հետո պարզվեց, որ վիճակահանությամբ դատավոր է ընտրվել վերաքննիչում: Հետո պարզվեց, որ Վճռաբեկը վերջնական որոշում պետք է կայացնի, չկայացրեց: Հետո պարզվեց, որ դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ապօրինի ձեւով: Հիմա էլ Դավիթ Գրիգորյանը, որ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ: Այսինքն Արցախի երկու նախագահների խոսքը ոչինչ չարժի: Ինչ-որ մի Արմեն Դանիելյան, պարզ է ում հրահանգով, ասում է՝ ես թքած ունեմ, թե դուք ինչ եք էդտեղ ասում: Հիմա այն, ինչ կատարվում է դատավոր Գրիգորյանի հետ, խարան է: Դատավորների վեթինը ե՞րբ որոշեցին անել, երբ նախագահ Քոչարյանն ազատ արձակվեց: Երբ որոշեցին ՍԴ-ն փոխել, երբ այս գործը գնաց ՍԴ: Այս ամբողջը Քոչարյանի գործի շուրջ է պտտվում»,-հայտարարեց Սողոմոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ով է կանգնած այս ամենի հետում. «Այն, որ Քոչարյանի հետապնդումն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, դա քննարկելու կարիք էլ չունի: Տեր-Պետրոսյանի մասնակցությունն այստեղ ֆիզիկապես է, ուղղակի է, իր կադրերի միջոցով է, որոնք այսօր բազմաթիվ են պետական համակարգում, թե այն փիլիսոփայության, որի կրողներն են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես ուղիղ չեմ կարող ասել: Բայց տեղանքը պարզ է, հասկանալի է, թե որտեղից է դա գալիս: Հիմ, թե ով ում քանի անգամ է զանգում, ով ում ինչ տեքստեր է ասում, ես չգիտեմ»,-ասաց նա:
0Comments