2019 թվականի հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին եւ մերձավորներին:
Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:
Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարեւորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության եւ հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի եւ արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարեւորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ անմիջական կապի շարունակականության ապահովման կարեւորությունը:
0Comments