Մասկը ծաղրել է Մեդվեդևին

Մանրամասներ
ա

Ըստ Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, արձագանքել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառմանը, ով նախօրեին որոշել էր իր անգլալեզու Twitter-ում կատակել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի մասին։

«Bye, bye@trussliz, congratstolettuce», – գրել է Մեդվեդևը: Նա նկատի է ունեցել անգլիական տաբլոիդային կատակը, որը խաղադրույքներ էր կատարում, թե կհասցնի՞ փչանալ լատուկը (մարոլ) նախքան Թրասը կկորցնի իր վարչապետությունը: Չհասցրեց։

«Անկեղծ ասած, շատ լավ թրոլինգ է»,- գրել է Մասկը Մեդվեդևի գրառման կապակցությամբ։

Հենց այս մեջբերումն է օգտագործել ՌԻԱ Նովոստի պետական ​​գործակալությունը՝ լուրն իր կայքում «Իլոն Մասկը գնահատում է Մեդվեդևի կատակը Թրասսի մասին» վերնագրով հրապարակելով։

Սակայն Մասկի արձագանքն այդքանը չէր. «Ի դեպ, ինչպե՞ս են գործերը Բախմուտում», շարունակել էր Մասկը։ Խոսքը Դոնեցկի մարզի քաղաքի մասին է, որը ռուսական բանակը չի կարողանում գրավել արդեն մի քանի ամիս։ ՌԻԱ Նովոստին այս տողերը չէր հրապարակել։