Կրեմլը «տեղեկություն չունի» Իրանից անօդաչուների գնման մասին

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանից անօդաչու սարքեր գնե՞լ է։ Նրա խոսքով՝ Կրեմլը նման տեղեկություն չունի, փոխանցում է kommersant.ru-ն։

«Ոչ, մենք նման տեղեկություն չունենք, օգտագործվում է ռուսական տեխնիկա, դուք գիտեք դրա մասին, ռուսերեն անուններով, մնացած բոլոր հարցերը կարելի է ուղղել պաշտպանության նախարարությանը», - ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Սական թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հերքում են իրանական անօդաչուների առքուվաճառքի վերաբերյալ պնդումները: