![ա](/sites/default/files/inline-images/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC%20%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6.jpg)
Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող Utair ուղևորատար Boeing-ում խցիկի ճնշման ցուցիչը անջատվել է: Այս մասին Tass-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Գրոզնի-Մոսկվա չվերթի ժամանակ խցիկում ճնշման ցուցիչն անջատվել է: Անվտանգության նկատառումներից ելնելով, հրամանատարը որոշել է իջեցնել թռիչքի մակարդակը մինչև 3000 մետրի և վերադառնալ այն օդանավակայան, որտեղից սկսել էր թռիչքը: Սպասվում է կանոնավոր վայրէջք: Ուղևորների և անձնակազմի հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել են ավիաընկերությունից։
0Comments