Դեկտեմբերի 18
Հիսուս, սիրում ենք Քեզ, տեսնում ենք, որ ամեն ինչ ծրագրված է Քո կողմից և հրճվում, որ կարող ենք տեսնել ու հասկանալ այս իրողությունը:
Դուք, իրոք, ուրախ եղեք այն բանի համար, որ Իմ բաժինն եք: Սքանչելի ու բազմաթիվ առանձնաշնորհներ ունեն Իմ Թագավորության անդամները: Եթե Ես ասացի Իմ Հոր մասին, որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա». պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է նյութական ու աշխարհային օրհնություններին:
Չեմ ուզում ասել, որ հավատացողը ու անհավատը նույն վերաբերմունքին կարող են արժանանալ: Այդ պարզապես հնրավոր չէ. այո, կարող եմ անձրև, դրամ ու աշխարհային բարիքներ երկու կողմին էլ հավասարապես բաշխել, բայց թագավորության օրհնությունը հավասարապես տալն անհնար է:
Սրանց շնորհումը մեծապես կախված է որոշակի պայմաններից: Իմ հետևորդները երբեմն չեն հասկանում այս պարզ իրողությունը, բայց այս կարելի է հասկանալ, եթե հիշեն Իմ վերջին պատգամը, որ հաջորդեց այս խոսքին. «Ուստի դուք կատարյալ եղեք, ինչպես Իմ Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Ձեր սերն ու հասկացողությունը, ձեր մտածումներն ու վերաբերմունքը ամենքի վրա հավասարապես բաշխելն, իրոք, անհնար կլինի: Բայց աշխարհային բարիքները հավասարապես բաշխել կարող եք նաև դուք, ինչպես Իմ Հայրն է անում: Ամեն ինչ պետք է անեք սիրով ու ճշմարտության հոգով:
0Comments