Սիրիայում 70 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները

Մարտական գործողությունները գնալով սաստկանում են Սիրիայի հյուսիսում

Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով:

Այդ մասին հոկտեմբերի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը: