Մամուլում արդեն հրապարակումներ կան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կապի մասին, Թորոսյանն իր հարցազրույցներում նույնպես չի թաքցրել, որ 2008 թվականին եղել է առաջին նախագահի թիմի անդամ: Հիմա նա վայելում է նաեւ Վլադիմիր Կարապետյանի բացառիկ հովանավորչությունը: Մենք մի քանի օր առաջ գրել էինք, որ Տեր-Պետրոսյանը իշխանություն է ցանկանում, պաշտոններ է ուզում Փաշինյանից, ու եթե հանկարծ գա ժամանակը իշխանափոխության, կամ ժառանգորդի հարց առաջանա, ապա նրանք Թորոսյանին են տեսնում ապագա վարչապետի թեկնածու: Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ Թորոսյանը հակադրվում է վարչապետին, ինքնուրույն ֆիգուր հանդես գալիս:
Նյութի աղբյուր՝ hayeli.am
0Comments