YouTube-ի վեցամյա հարավկորեացի աստղ Բորամը 8 մլն դոլարով (9.5 մլրդ կորեական վոն) 5 հարկանի անշարժ գույք է գնել Սեուլի թանկարժեք շրջանում, տեղեկացնում է CNN News-ը։
Անշարժ գույքը գնվել է Boram Family ընկերության միջոցով, որը հիմնել են հանրահայտ պատանի բլոգերի ծնողները։
Բորամը երկու հանրահայտ YouTube ալիքների սեփականատերն է. մեկում նա պատմում է խաղալիքների մասին, մյուսը վիդեոբլոգ է։ Ընդհանուր առմամբ, YouTube-ի փոքրիկ աստղը 30 մլն բաժանորդ ունի։
Բորամի ամենատարածված հոլովակներնը ունեցել են ավելի քան 370 մլն դիտում։ Բայց նրա հոլովակների մի մասը վրդովմունք է առաջացրել Հարավային Կորեայում։
Այսպես, 2017-ին Save the Children ոչ կառավարական կազմակերպությունը բողոք էր ստացել քաղաքացիներից, որոնք անհանգստացած էին, որ բլոգերի հոլովակները կարող են բացասական ազդեցություն գործել պատանի դիտողների վրա։
Մասնավորապես, խոսքը այն հոլովակների մասին է, որոնցում աղջիկը փող է գողանում հոր դրամապանակից եւ մեքենա է վարում։ Կազմակերպությունն այդ հոլովակների մասին տեղեկատվությունը հանձնել է ոստիկանությանը։ Արդյունքում՝ Սեուլի ընտանեկան գործերի դատարանը պարտավորեցրել է աղջկա ծնողներին երեխաների հետ դաժան վերաբերմունքի կանխման խորհրդատվությունների կուրս անցնել։
0Comments