Գիտնականները հնարամիտ հարմարանք են ստեղծել, որը կօգնի վերջ տալ անքուն գիշերներին և կապահովի զովության զգացողությունը քնած ժամանակ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, այն նման չի այլ օդորակիչ սարքերի, այլ հատուկ նախագծված է այնպես, որ հովացնի անկողինը քնելու ժամերին:
Օդափոխիչը տեղակայվում է մահճակալի ծայրամասում և զովություն է տարածում ողջ երկայնքով մեկ: Այս սարքն արժե 159 դոլար:
Այն կարգավորվում է հեռակառավարման միջոցով, այնպես որ անգամ անկողնուց վեր կենալու կարիք չի լինի: Բացի այդ, այն բավականին հեշտությամբ է տեղադրվում անկողնու մոտ: Սարքի չափսերը նույնպես կառավարելի են և հնարավոր է հարմարեցնել ցանկացած մահճակալի:
0Comments