Balenciaga-ն մանեքեններ է ստեղծել, որոնք մարդկանցից չեն տարբերվում

Նոր մանեքենները սոցցանցերում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել

Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը Նյու Յորքի Մեդիսոն-ավենյուում բացել է խանութ։ Այդ իրադարձության առիթով ապրանքանիշը որոշել է գրանցմանը նոր մոտեցում ցուցաբերել․ հյուրերին դիմավորում են մանեքենները, որոնք ոչնչով չեն տարբերվել իրական մարդկանցից. այս մասին գրում է Esquire-ը։ Մանեքենները տպագրված են 3D ձեւաչափով, իսկ նրանց հագուստը 2019թ․-ի աշուն-ձմեռ հավաքածուի նախատիպերն են։

Նոր մանեքենները սոցցանցերում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել։ Ի պատասխան օգտատերերը գրել են․ «Մղձավանջ է, բայց ես հիացած եմ» եւ «Ապագայի հանդեպ ինձ մոտ սիրո եւ ատելության խառնուրդ է»։

Ակնհայտ է, որ Vetements-ից Դեմնա Գվասալիայի հեռանալուց հետո նա չի դադարի զարմացնել, սակայն այժմ բացառապես Balenciaga ապրանքանիշի համար։

news.am