Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
«Կառավարությունը հավանություն է տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչեւ 2022թ-ի հուլիսի 1-ը»,–ասված է գրառման մեջ։
0Comments