Թե ինչպե՞ս Թերեզայի և Քրիստինայի սերը գինիների հանդեպ վերածվեց ստեղծարար նվերների։ Եկեք ծանոթանանք <<Խոսող Գինիներ>> բրենդի հաջողության պատմությանը։
1.Ի՞նչով է զբաղվում Talking Wines-ը։
Talking Wines-ը իրականացնում է տարբերվող դիզայնով և կոնցեպտով գինիների վաճառք։ Մեր հաճախորդներին առաջարկում ենք կարմիր, սպիտակ և վարդագույն անապակ գինիներ, որոնք շշալցված են Ոսկեվազ գործարանում, ինչպես նաև մոտ 2 ամիս է տեսականիում առկա է նաև 187 մլ գինիների տարբերակը՝ շշալցված Կարաս գինու գործարանում։
2. Որտեղի՞ց է առաջացել գաղափարը։
Գաղափարը առաջացել է շատ պատահական, ինչպես հիմնականում պատահում է ։) Այդ շրջանում սիրում էինք տարբեր գինիներ փորձել, գինոտ երեկոներ ու զրույցներ ունենալ։ Կարևորելով այն փաստը, որ բիզնեսը պետք է նախ և առաջ որևէ խնդիր լուծի հաճախորդի համար, ծնվեց գինի + տարբերվող դիզայն + հետաքրքիր մեսիջ գաղափարը, որը դարձավ նվերի հիանալի տարբերակ ու արդարացրեց իրեն։
3. Ո՞րն է եղել այն ամեանամեծ սխալը, որը գործել եք սկզբում։
Ամենամեծ սխալը, թերևս, վերաբերում էր մեր հաշվարկներին կապված գինիների վաճառքների հետ։ Ունեինք 3 տեսակի պիտակ ու 100 շիշ գինի։ Մի գիշերում բոլորը փակցրել էինք, հետո ստիպված եղանք մեծ դժվարությամբ պոկել։ ։)
4. Ունեի՞ք արդյոք մրցակիցներ, երբ մուտք գործեցիք շուկա։
Այդ շրջանում նույնատիպ ապրանք վաճառող մրցակիցներ չունեինք, ինչը և լավ էր, և վատ։ Հետագայում առաջ եկան մի քանի ընկերություններ, որոնք ևս սկսեցին առաջարկել գինին՝ որպես նվեր։
0Comments