Google Maps ծառայությունը նոր գործառույթ է գործարկում, որը կօգնի առավել մեծ ժողովրդականություն վայելող ճաշատեսակներն ընտրել ռեստորանների ճաշացանկից: Այդ մասին հաղորդվում է ընկերության բլոգում:
Այս գործառույթը աշխատում է մեքենայական ուսուցման հիման վրա վրա, որի դեպքում ճաշատեսակների անվանումները, որոնք տրամադրվում են Google Maps-ի օգտատարերի կողմից, ուղեկցվում են համապատասխան լուսանկարներով ու արձագանքներով:
Google Maps-ում ռեստորաններն ընտրելիս «Տեսություն» ներդրուկում օգտատերերը կկարողանան ծանոթանալ այցելուների տեղեկատվությանը: Եթե մարդը գտնվում է մի երկրում, որի լեզուն նա չգիտե, ծառայությունը նրա համար թարգմանում է բոլոր արձագանքները:
Ներկայում առավել մեծ ժողովրդականություն վայելող ճաշատեսակների դիտման գործառույթը Google Maps-ում հասանելի է Android-ի համար, առաջիկա ամիսներին այն կհավելեն iOS-ի օգտատերերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments