Արհեստական ինտելեկտը կարող է վերջ դնել շատ աշխատատեղերի, կարծում է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։ «ԱԻ-ն աշխատանքն կարծես թե անիմաստ կդարձնի»,- ասել է Մասկը՝ ելույթ ունենալով Շանհայում Արհեստական ինտելեկտի համաշխարհային կոնֆերանսում, տեղեկացնում է CNBC-ն։
Նրա խոսքով՝ այս համատեքստում պակաս խոցելի կլինեն արհեստական ինտելեկտի ծրագրային ապահովման մասնագետները, ինչի առիթով Մասկը խորհուրդ է տվել երիտասարդությանն ուսումնասիրել ինժեներական գործը։ Այնուամենայնիվ, Մասկը համոզված է, որ ԱԻ-ն արդյունքում կսովորի ինքնուրույն ստեղծել սեփական ծրագրային ապահովումը»։
Մասկի մեկնաբանությունները հնչել են գլոբալ աշխատուժի վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին աճող բանակռիվների համատեքստում։ Համաշխարհային տնտեսական համաժողովը կանխատեսել է, որ մինչեւ 2022 թվականը կվերանա 75 մլն աշխատատեղ։
Սակայն ամեն բան այդքան մռայլ չէ։ Մասկն ասել է, որ մարդկային փոխգործակցության կողմնորոշում ունեցող բիզնեսը կշարունակի բարգավաճել անգամ արագ փոփոխվող աշխատանքի պայմաններում։
«Մարդկանց հիմնականում դուր է գալիս շփվել այլ մարդկանց հետ»,- ասել է նա։ «Եթե դուք աշխատում եք այն ուղղությամբ, ինչը կապված է մարդկանց կամ մշակումների հետ, դա, հավանաբար, լավ մոտեցում է»,- ասել է նա։
0Comments