Գիտնականները հայտնաբերել են մարդու նոր տեսակ

Հետազոտողների խումբը գտել է այնտեղ լիովին նոր տեսակի թվով 13 ոսկորներ

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել ֆիլիպինյան Կալյաո քարանձավում՝ Լուսոն կղզում, հաղորդում է Էքսպրես-գազետա-ն՝ հղում անելով Nature-ին:

Տարբեր երկրներից հետազոտողների խումբը գտել է այնտեղ լիովին նոր տեսակի թվով 13 ոսկորներ: Այն անվանել են Homo luzonensis (լուսոնյան մարդ): Ոսկորները պատկանում են առնվազն երեք տարբեր մարդկանց: Հավաքածուն հետեւյալն է. ատամներ, ձեռքերի ոսկորներ, ոտնաթաթի եւ կոնքի ոսկորներ:

«Ցավոք, բացակայում է գլխավորը՝ գանգը, այդ պատճառով արտաքին տեսքը վերականգնելն առայժմ անհնար է: Անգամ նրա հասակը հայտնի չէ»,-հաղորդում է պարբերականը:

Ոչ լիարժեք գտածոն, ցավոք, թույլ չի տալիս բացահայտել նաեւ ԴՆԹ-ն: Ուստի քարանձավում եւ դրա արվարձաններում քրտնաջան պեղումները շարունակվում են:

Մինչդեռ այդ բացահայտումը հնարավոր չէ գերագնահատել: Արեւելքում այդքան հեռավոր վայրերում ժամանակակից մարդու նախնիների մնացորդները դեռեւս չէին հայտնաբերվել: Իսկ դա նշանակում է, որ փոխվել են գիտնականների պատկերացումները Աֆրիկյան մայրցամաքից նախնադարյան մարդկանց միգրացիայի ուղիների եւ սահմանների մասին: