Նոր iPhone-ում կհայտնվի Always on Display գործառույթը, որին վաղուց սպասում էին սմարթֆոնների երկրպագուները: Այս մասին հայտնում է Appleinsider-ը` հղում անելով ցանցային տեղեկատուներին:
Խոսքը ապագա iPhone 13-ի (ըստ այլ աղբյուրների` 12s) մասին է, որը կստանա օրգանական լուսադիոդներով նոր դիսփլեյներ՝ պատրաստված LTPO տեխնոլոգիայով: Սպասման ռեժիմում սմարթֆոնում սահմանափակ տեղեկատվություն ցուցադրելու հնարավորությունից բացի, նման էկրանը հնարավորություն կտա թարմացնել նկարը 120 Հց հաճախականությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Always on Display գործառույթը OLED էկրանով սմարթֆոններում հայտնվել է ավելի քան 10 տարի առաջ: Apple-ը նման էկրանով առաջին iPhone-ը թողարկել է դեռ 2017-ին, բայց ընկերությունն առայժմ չի կիրառել օգտակար գործառույթը:
0Comments