Չինական վիթխարի սալամանդրը կարող է զգալիորեն փոխել վերքերի ապաքինման մոտեցումները: Չժանի ինժեներային կենդանի համակարգերի լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ վնասվածքի դեպքում սալամանդրի կողմից արտադրվող գեղձազատուկը հիանալի կպցնում է հյուսվածքները:
Ավելին՝ այդ լորձը բարձրացնում է մաշկի առաձգականությունը եւ նվազեցնում սպիների առաջացման ցուցանիշները:
Մասնագետները սալամանդրներից հավաքել են գեղձազատուկը, չորացրել, վերածել փոշու, իսկ հետո ավելացրել ջրի մեջ:
Ստացված միջոցը լաբորատոր պայմաններում քսել են խոզի վնասված մաշկի վրա: Պարզվել է, որ միջոցը անգամ ավելի լավ է ամրացրել, քան վիրահատական սոսինձը, ավելին այն առանձնացել է ֆիբրինին («բնական սոսինձ») բնորոշ առաձգականությամբ:
Միջոցը մի փոքր թույլ է եղել քիմիական սոսնձող նյութից՝ ցիանոակրիլատից, սակաան այն կողմնակի ազդեցություններ չի ունեցել, ինչպիսին մաշկի գրգռվածությունն է եւ գրիպին հիշեցնող նախանշանները:
Սալամանդրի լորձով միջոցը ստուգել են նաեւ վերքեր ունեցող կենդանի առնետների վրա: Պարզվել է, որ գեղձազատուկի կիրառումը թույլ է տվել արագ ապաքինել վերքերը գրեթե առանց սպիների եւ բորբոքման առաջացման:
0Comments