Ցանցում հայտնվել են նոր սերնդի iPhone-ի կորպուսի առաջին գծագրերը :
Դատելով պատկերից, որը հրապարակվել Է Slashleaks պորտալում, նոր սմարթֆոնը եռակի մոդուլ կստանա հիմնական խցիկի համար, որը քառակուսի շրջանակի մեջ կտեղավորվի բռնկման եւ լրացուցիչ տվիչի հետ միասին: Բացի այդ, գաջեթի կորպուսն ունի կլորացված եզրեր եւ բացվածք՝ անլար լիցքավորման համար:
Ինչպես նշում Է Techradar պորտալը, նոր սմարթֆոնի արտաքին տեսքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չկան, բայց ցուցադրված պատկերը համապատասխանում Է նախորդ արտահոսքերից ստացված տեղեկատվությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
0Comments