Ճապոնիայում հավանություն են տվել մարդու եւ կենդանիների հիբրիդային սաղմերի ստեղծման փորձերին: Փորձերն անցկացվելու են դոնորական օրգանների ստացման հետազոտության շրջանակում, հաղորդում է Science Alert-ը:
Հետազոտղները մտադիր են գենետիկորեն ձեւափոխված մկների եւ առնետների սաղմերի մեջ, որոնց սեփական ենթաստամոքսային գեղձը չի զարգանում, մարդու պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ ներարկել:
2 տարվա ընթացքում գիտնականները կհետեւեն մարդկային երկաթով կրծողների զարգացմանը՝ հետեւելով ներքին օրգանների, ներառյալ ուղեղի վիճակին: Դրանից հետո կենսաբանները փորձ կկատարեն խոզերի վրա:
Թեեւ մարդու եւ կոնդանիների հիբրիդային սաղմերը ստեղծվել են նաեւ նախկինում, նրանց թույլ չեն տվել հասուն տեսակներ դառնալ: Մտավախություններից մեկն այն է, որ կրծողների մոտ կարող է մարդկային ուղեղ ձեւավորվել: Պայմանների համաձայն, եթե հետազոտողները հայտնաբերեն, որ փորձի մասնակից կաթնասունների կենտրոնական նյարդային համակարգը 30 տոկոսով կազմված է օտարածին բջիջներից, փորձը կդադարեցնեն:
2018-ին ճապոնացի գիտնականները Ստենֆորդից գործընկերների հետ համատեղ ստեղծել էին մարդու եւ ոչխարի հիբրիդներ, որոնց սաղմը ընդամենը 28 օր էր ապրել:
Ընդ որում սաղմը շատ քիչ մարդկային բջիջներ էր պարունակում՝ կենդանու 10 հազար բջիջների դեպքում մոտավորապես 1: Հետազոտողների խոսքով դա ցույց է տվել, որ էթիկական խնդիրներ չպետք է առաջանան եւ մարդու բջիջները միայն անհրաժեշտ օրգաններ են ձեւավորելու:
Պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ են անվանում այն բջիջները, որոնք ընդունակ են սաղմի զարգացման ընթացքում հասուն օրգանիզմի բոլոր տեսակի բջիջների վերածվել, գրում է news.am:
0Comments