Եվրոպական հետազոտական նախագծի գիտնականներն ընդլայնում են խմորիչի ֆերմենտացնող հնարավորությունները՝ հիմնվելով գենային ինժեներիայի վրա՝ հայտնում է Euronews-ը։
CHASSY նախագծի ղեկավար Ջոն Մորիսեյի խեսքերով, որոշ դեպքերում սպառողը չի նկատի տարբերությունը, քանի որ խմորիչի ֆերմենտացիայի օգնությամբ ստացված արտադրանքը ամբողջովին նույնական է առաջնային արտադրանքի հետ։
Սակայն, ոմանց համար, դա շատ կարեւոր կլինի, քանի որ մեր կողմից արտադրվող խմորիչային մոլեկուլները կարող են օգտագործվել նաեւ արտատրության այլ փուլերում։ Մեր կողմից արտադրվող ապրանքի Էկոլոգիապես մաքրության, կայունության վրա սպառողները անպայման ուշադրություն կդարձնեն, քանի որ այսօր շատերի համար դա կարեւոր գործոն է։Մարդիկ ուշադրություն են դարձնում ոչ միայն նրան, թե ինչ է արտադրված, այլեւ թե ինչպես է արտադրված։
Գիտնականի խոսքերով, ունենալով բիոմոլեկուլներ արտադրելու հնարավորություն՝ իրենք զարգացնում են այն մոլեկուլների, միացությունների ստեղծման պոտենցիալը, որոնք ենթարկվում են բիոքայքայման։
«Դա մեծ խնդիր է քիմիական ոլորտի շատ ապրանքների համար, վերցնենք նույն պլաստիկը։ Մենք շատ ենք լսում այն մասին, որ պլաստիկը կեղտոտում է օվլիանոսները։ Սակայն այսօր մենք ունենք հնարավորություն օգտագործել խմորիչ կամ այլ միկրոօրգանիզմներ՝ մոլեկուլներ ստանալու համար, որոնք հիմք կդառնան բիոքայքայվող պլաստիկի համար։ Կրկին վերջնական սպառողի համար տարբերությունը կարող է շատ չլինել՝ նոր տեսակի պլաստիկ բաժակը սովորական տեսք կունենա»,- ասել է գիտնականը։
0Comments