Tesla ընկերությունը մարտին Լոս Անջելեսում կներկայացնի Model Y 14 էլեկտրական քրոսովերի նոր մոդելը։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է նրա տնօրեն Իլոն Մասկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Model Y-ն կներկայացվի մարտի 14-ին, ընկերության Los Angeles Web Design միջոցառման ժամանակ»,- նշել է ամերիկացի գործարարը՝ ընդգծելով, որ մանրամասն բնութագրերը, կոմպլեկտավորման տարբերակները եւ գները կներկայացվեն շնորհանդեսի ժամանակ։ Բացի այդ, Մասկը խոստացել է կազմակերպել նոր քրոսովերի թեսթ-դրայվ։
Tesla-ի տնօրենի տեղեկատվությամբ՝ քրոսովերի նոր մոդելը «մոտ 10 տոկոսով ավելի մեծ է, քան Model 3-ի (սեդան Tesla-ն) եւ 10 տոկոս թանկ է»։ Գործարարը նախազգուշացրել է, որ ի հաշիվ էլեկտրամոբիլի մեծ զանգվածի՝ առանց լիցքավորման շարժվելու տեւողությունը նույն կուտակիչով շատ ավելի ցածր է, քան Model 3–ինը։
2018 թվականի աշնանը Tesla-ի ղեկավարը տեղեկացրել էր, որ Model Y-ի լիածավալ արտադրությունը կսկսվի 2020-ից ոչ շուտ։ Այն ժամանակ արտադրությունն սկսելու այդքան հեռավոր տարեթվի պատճառներից մեկը, The Verge պորտալի կարծիքով, ընկերության համար անհրաժեշտ արտադրական հարթակների բացակայությունն էր։ Ներկայում Tesla-ի միակ ավտոգործարանը Ֆրիմոնթում (Կալիֆոռնիայի նահանգ) աշխատում է հնարավորությունների առավելագույն չափով։ Ղեկավարությունն անգամ ստիպված էր 2018-ի սկզբին հիմնական արտադրահրապարակի կողքին հսկայական վրան խփել, որպեսզի նշված ծավալներին հասցնի Model 3-ի արտադրությունը։
0Comments