Բարձրությունից վախեցող (ակրոֆոբիա) մարդիկ կարող են փսիխոթերապեւտին այցելելու փոխարեն, փորձել իրենց վախը հաղթահարել սմարթֆոնների նոր հավելվածի միջոցով: Դրա համար բավական է ունենալ վիրտուալ իրականության ակնոց եւ հեռախոսի մեջ տեղադրված ZeroPhobia հավելվածը:
Հավելվածի արդյունավետությունը հետազոտվել է կամավորների մասնակցությամբ ոչ մեծ փորձի ժամանակ, որոնց առաջարկել են 3 շաբաթ օգտվել կոգնիտիվ վարքագծային թերապիայի հավելվածից: Հավելվածը գործուն էր, չնայած կամավորների հետ չեն աշխատել ո՛չ հոգեթերապեւտ, ո՛չ հոգեբան:
Ավանդական կոգնիտիվ վարքագծային թերապիայի շրջանակում պացիենտին առաջարկում են շփման մեջ մտնել իրենց վախի աղբյուրի հետ եւ մասնագետի ղեկավարությամբ սովորել փոխել սեփական ռեակցիան եւ պայքարել տագնապայնության դեմ: Նոր հավելվածը, ինչպես պարզվել է, ըստ արդյունավետության միագամայն համեմատելի է մասնագետին այցելության հետ:
Խաղի ձեւով իրականացված հավելվածն առաջարկում է մի շարք խնդիրներ կատարել: Օրինակ՝ փոխել լամպը՝ բարձր սանդուղքին կանգնած, աշխատանքներ կատարել պատշգամբում կանգնած: Մշակողների խոսքով՝ հավելվածի համար սցենարները ստեղծվել են հաշվի առնելով հնարավոր բոլոր իրավիճակների ընդգրկումը, որոնց հետո կարող են բախվել ակրոֆոբիայով մարդիկ:
0Comments