Ինժեներների խումբը ստեղծել է սառնարան, որը թույլ է տալիս 1 րոպեի ընթացքում սառեցնել հեղուկով լցված 6 տարա: Հատուկ տեխնիկական լուծումը թույլ է տալիս, որ խցիկը պտտվի րոպեում 500 պտույտ արագությամբ, այդ ընթացքում տեղի է ունենում ջրից սառույցի վերածվելու արագացված գործընթաց:
Յուրահատուկ ծրագրի շնորհիվ հայտնվել է «խելացի» սառնարան: Մոդելը ստացել է Blue Quench անվանումը:
Մշակված տեխնոլոգիան այնքան էլ բարդ չէ, գտնում են փարձագետները: Սառնարանի աշխատանքը նկարագրող տեսանյութը տեղադրված է YouTube-ում:
Indiegogo ծրագիրն այն մշակողներին հնարավորություն է տվել շատ կարճ ժամանակում հավաքել անհրաժեշտ դրամական միջոցները: Հետո սկսվել են փորձարկումները եւ նորույթի արտադրությունը: Սառնարանն արդեն վաճառվում է:
0Comments