Հավելվածի օգնությամբ կարելի է տեղեկացնել գտնվելու վայրի մասին, գտնել այլ ուղեւորների, կարճել թռիչքի ժամանակը։
App in the Air-ի ստեղծողները նշում են, որ հավելվածը հարմար է ոչ միայն թռիչքի ժամանակ շփվելու համար, տեղեկացնում է Turizm-ը։ Նրա օգնությամբ ճանապարհորդողը կարող է հետեւել իր չվերթին իրական ժամանակում, ստանալ օդանավակայանի աշխատակիցների օգնությունը, հետեւել բունուս-մղոններին։ Բացի այդ, այն օգտակար կլինի նաեւ նրանց, ովքեր ցանկանում են կիսել տաքսու արժեքը ուղեկիցների հետ։
Հավելվածը նաեւ թույլ է տալիս խորհուրդներ ստանալ, թե որտեղ կարելի է սուրճ խմել օդանավակայանում եւ այնտեղից ոչ հեռու, ինչով զբաղվել, եթե թռիչքը հետաձգվում է։
0Comments