Ամերիկա-կանադական ֆիզիկոսների խումբը՝ Մերիլենդի համալսարանի Միացյալ քվանտային ինստիտուտի աշխատակիցների ղեկավարությամբ, գտել է միջոց, թե ինչպես կարելի է «նայել» սեւ անցքից ներս, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Nature ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։
Ուսումնասիրելով քվանտային միախառնման պրոցեսը՝ գիտնականներն առաջարկել են այդ միախառնման չափման կոռեկտությունը չափելու նոր մեթոդ։ Դրա համար օգտագործվում էին կուբիտները՝ սառը իոններ օպտիկական ծուղակներում, որոնք իրար էին միախառնվում՝ ունենալով քվանտային ինֆորմացիայի մուտք եւ «թիրախ», որին պետք է հեռաուղղվեր ինֆորմացիան։
Եթե «մուտքի» տվյալները հայտնվում են «թիրախում», նշանակում է՝ ինֆորմացիան անցել է համակարգի բոլոր տարրերով։ Տեսականորեն փորձարկման արդյունքները կարող են օգնել ինֆորմացիայի վերականգնմանը, որը հայտնվել է սեւ անցքում, Հոքինգի ճառագայթման մեջ քվանտային կորելյացիաների դիտարկման օգնությամբ։ Որպես «մուտք» կարող է ծառայել այն ինֆորմացիան, որը հայտնվել է սեւ անցքում, իսկ «թիրախ»՝ Հոքինգի ճառագայթումը։
Չնայած այս փորձը պարզեցված էր, դրա արդյունքները դրական են. եթե խառնափնթոր կուբիտը նետվի սեւ անցք, կարելի կլինի ստանալ ինֆորմացիա իրադարձությունների հորիզոնից՝ այդկերպ նայելով սեւ անցքի մեջ։
0Comments