Google Go ծրագիրը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար`ցածր աշխատուանկությամբ և վատ ինտերնետով:
Google-ն արդեն մեկուկես տարի է, ինչ Հնդկաստանում և Ինդոնեզիայում փորձարկում է պարզեցված որոնողական ծրագիրը: Այժմ Google Go ծրագիրը կարող է ներբեռնվել այլ երկրներում`Google Play-ի միջոցով, ներառյալ Հայաստանում: Android 5.0 Lollipop և ավելի բարձր սմարթֆոնները կարող են օգտվել ծրագրից, հայտնում է The Verge-ը:
Google Go հավելվածը ձերբազատվել է բազմաթիվ գործառույթներից, որպեսզի աշխատի թույլ սմարթֆոնների վրա` դանդաղ ինտերնետ կապով: Ի տարբերություն սովորական որոնումների, այս ծրագիրը խնայում է կապը և սարքի հիշողությունից միայն 7 MB է խլում: Վատ կապի հետ աշխատելու համար հավելվածը ցուցադրում է վեբ էջերը պարզեցված ռեժիմով:
Միևնույն ժամանակ, Google Go-ն ունի կանոնավոր որոնման բոլոր հիմնական գործառույթները: Հավելվածը հիշում է որոնման պատմությունը, կա ձայնային հսկողություն, այն կարող է բարձրաձայն կարդալ վեբ-էջերը: Նույնիսկ կա Google Lens ծառայություն, որը թույլ է տալիս որոնել տեղեկատվություն օբյեկտների վերաբերյալ`սմարթֆոնի տեսախցիկը պահելով դրանց վրա:
Google Go-ն կարող է տեղադրվել նաև ֆլագմենային սմարթֆոնների վրա, եթե, օրինակ, կանոնավոր որոնման բոլոր հատկությունները անհրաժեշտ չեն:
0Comments