Բրիտանացի գիտնականների ստեղծած թևնոցն օգնում է վերահսկել հույզերը

Լանքասթերի համալսարանի Հաշվումների եւ հաղորդակցությունների դպրոցի հետազոտողներն ստեղծել են թեւնոցի տեսքով նախատիպ, որը, մշակողների մտահղացմամբ, կարող է օգնել ընկճախտով և բարձր հուզականությամբ տառապող մարդկանց

Բրիտանացի գիտնականները մշակել են թեւնոց, որը փոխում է գույնը՝ արձագանքելով տիրոջ հուզական ֆոնի փոփոխությանը, եւ նրան օգնում է ավելի լավ վերահսկելու իր զգացմունքները: Այդ մասին ասված է հոդվածում, որը հունիսի 28-ին հրապարակվել է EurekAlert պորտալում:

Լանքասթերի համալսարանի Հաշվումների եւ հաղորդակցությունների դպրոցի հետազոտողներն ստեղծել են թեւնոցի տեսքով նախատիպ, որը, մշակողների մտահղացմամբ, կարող է օգնել ընկճախտով, բարձր հուզականությամբ եւ երկբեւեռ խանգարումներով տառապող մարդկանց: Եթադրվում է, որ թեւնոցի տերը կարձագանքի սարքի ազդանշաններին եւ կուժեղացնի վերահսկողությունն իր վիճակի նկատմամբ հույզերի կտրուկ փոփոխման պահերին: Սարքն աշխատում է ինքնավար եւ համակարգչին կամ շարժական գաջեթներին միացնելու կարիք չունի:

«Խելացի սարքը, որը կարելի է կրել (ձեռքին), փոխում էգույնը, տաքանում, սեղմվում եւ թրթռում ձեր հուզերի սաստկանալու համեմատ եւ կարող է գերագրգիռ խանգարումներով մարդկանց օգնել ավելի լավ վերահսկելու իենց հույզերը»,- նշված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: