«Գեթի» հետազոտական ինստիտուտը (Getty Research Institute) թվայնացրել է օսմանյան ժամանակաշրջանի ավելի քան 6000 լուսանկար: Asbarez-ը տեղեկացնում է, որ այդ լուսանկարները ֆրանսիացի Փիեռ Տը Կիկորտի հավաքածուի մաս են կազմում: Հետազոտական ինստիտուտը նշված լուսանկարները զետեղում է առցանց՝ դրանք հասանելի դարձնելով ժամանակաշրջանն ուսումնասիրող մասնագետների համար:
Հավաքածուն ընդգրկում է պատմական նշանակության ճարտարապետական կոթողների, քաղաքային եւ գյուղական տեսարանների, հնավայրերի լուսանկարներ, փաստաթղթեր:
Թվայնացման ծրագիրը կենտրոնացած է 19-րդ դարից մինչեւ առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակաշրջանի վրա: Նկարներում կարևոր տեղ են գրավում գերմանացի զինվորականի (անունն անհայտ է) լուսանկարները՝ նվիրված «սիրելի Փոլինին»: Այդ լուսանկարները փաստում են գերմանական բանակի ներկայությունը Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանում:
0Comments