Հարավաֆրիկացի դեռահասների խմբի կառուցած ինքնաշեն ինքնաթիռը Քեյփթաունից ուղևորվելուց 3 շաբաթ անց հաջողությամբ վայրէջք է կատարել Եգիպտոսում, հաղորդում է BBC-ն:
Նախագծի իրագործմանն աջակցած թիմը՝
Չորստեղանոց Sling 4 ինքնաթիռը կառուցվել է U-Dream Global նախագծի շրջանակում՝ 20 դպրոցականի կողմից: Նախագծի հիմնադիրը 17-ամյա Մեգան Ուերներն է, որի խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակն է ցույց տալ Աֆրիկային, որ բավարար ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է իրագործել:
Դեռահասներից կազմված խումբն ինքնաթիռը հավաքել է 3 շաբաթվա ընթացքում: Այն այլ՝ պրոֆեսիոնալ օդաչուների վարած ինքնաթիռի ուղեկցությամբ 12 000 կմ ճանապարհ է կտրել՝ վայրէջք կատարելով Նամիբիայում, Մալավիում, Եթովպիայում, Տանզանիայում և Ուգանդայում: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ինքնաթիռի վառելիքը վերջացել է, և երբ այն ի վերջո հաջողվել է ձեռք բերել, վերջացել է նաև մյուս ինքնաթիռի վառելիքը, հետևաբար դեռահասներից միայն երկուսն են շարունակել ճանապարհը՝ 10 ժամ միայնակ, առանց հսկողության թռչելով:
Եգիպտոսում ավիահամակարգերից մեկի հետ խնդիր է առաջացել, և երկու հոգուց բաղկացած անձնակազմը որոշել է վայրէջք կատարել ոչ թե Կահիրեի միջազգային օդանավակայանում, ինչպես ծրագրվում էր, այլ մոտակա մեկ այլ օդանավակայանում:
«Երբ վայրէջք կատարեցինք Եգիպտոսում, իշխանություններն ուզում էին ձերբակալել մեզ, սակայն, բարեբախտաբար, քիչ անց ամեն ինչ հարթվեց: Մեզ վառելիքով ապահովեցին, և մենք թռանք Ասուան, այնտեղից էլ՝ Կահիրե: Այնտեղ վայրէջք կատարելը սքանչելի զգացողություն էր»,- պատմել է Մեգանը:
0Comments