էկրանն ինքնուրույն իջնում-փակվում է, երբ նայող չկա. LG-ն նորագույն հեռուստացույց է ներկայացրել. ՖՈՏՈ, VIDEO

Մանրամասներ

ա

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է Signature OLED R հեռուստացույցը, որի գինը սահմանվել է 100 000 դոլար: Ֆուտուրիստական հեռուստացույցն արդեն վաճառվում է ԱՄՆ-ում:

Ինչպես ներկայացնում են Թերթ.am-ը և luxurylaunches.com-ը, նորույթը տպավորում է իր 65 դյույմ անկյունագծով էկրանով, որն ինքնուրույն ցած է իջնում՝ տեղավորվելով պատվանդանի մեջ անհրաժեշտության դեպքում, երբ նայող չկա:

OLED R մոդելը նաև միջին ռեժիմ ունի՝ ամբողջովին ծալված և բացված լինելու միջև: Հեռուստացույցի էկրանը կարելի է օգտագործել ժամը, լուսանկարներ ցուցադրելու կամ երաժշտությունը կարգավորելու համար:

Հեռուստացույցը կարող է աշխատել գործընկերների (Netflix, Hulu, Disney+) ներկառուցվող հավելվածներով, ինչպես նաև Alexa և Google Assistant օգնական համակարգերով:

ա

ա

ա