«Photoshop»-ը համարվում է գլխավոր խմբագիրը, որը կապված է լուսանկարների փոփոխության հետ

Adobe ընկերությունը, որը զարգացնում է Photoshop-ը, ներկայացրել է լուսանկարների բերալավման ավտոմատ ճանաչման գործիք

Adobe ընկերությունը, որը զարգացնում է Photoshop-ը, ներկայացրել է լուսանկարների բերալավման ավտոմատ ճանաչման գործիք:

«Photoshop»-ը համարվում է գլխավոր խմբագիրը, որը կապված է լուսանկարների փոփոխության հետ: Դրանով հնարավոր է մաքրել դեմքի լաքաները, փոփոխել կառուցվածքը և շատ այլ բաներ: Բացի այդ, ծրագիրը հաճախ օգտագործվում է կեղծ լուսանկարներ ստեղծելու համար, որտեղ մի մարդու դեմքը փոխարինված է մյուսով: Adobe-ը հատուկ գործիք է մշակել՝ նման խաբեությունը հայտնաբերելու համար:

Մեքենայական ուսուցման միջոցով Adobe-ի մասնագետները և Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչները վերլուծել են հարյուրավոր մշակված լուսանկարներ ու դրանց բնօրինակները: Արդյունքում ստեղծվել է ալգորիթմ, որն առավելագույն ճշգրտությամբ սովորել է բացահայտել մարդկանց փոփոխված դիմանկարները:

Ծրագրին կարող եք վերբեռնել լուսանկարը և պարզել, թե արդյոք այն բնօրինակն է, թե ձևափոխված տարբերակը: Ալգորիթմը 99% ճշգրտությամբ որոշում է՝ կեղծ է նկարը, թե ոչ:

Մարդիկ կարողացել են պարզել մշակված լուսանկարները միայն 53% դեպքերում:

168.am